պատմության դասեր
Ժողովրդական զինուժը ու կանոնավոր բանակը
Հայաստանի վերջին 100-150 տարվա պատմությունից եթե մի քանի դաս կա քաղելու, ապա դրանցից մեկն այն է, որ մենք ռազմական հաջողությունների ենք հասել միայն, եթե միմյանց հետ հավասարակշռված են եղել մի կողմից կանոնավոր բանակի և մյուս կողմից ժողովրդական մասնակցության սկզբունքները: Ծայրահեղ դեպքերում հաղթել ենք հենված միայն ժողովրդական սկզբունքի վրա: Բայց միշտ պարտվել ենք, եթե միայն կանոնավորն է եղել: